Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՈՒ՞ր են մեզ խփողները

ՈՒ՞ր են մեզ խփողները
13.06.2025 | 19:01

Դոկը կա:

Ես կամ:

Մենք կանք:

ՈՒ՞ր են մեզ խփողները...

ՈՒ՞ր է Ղազարյան Վահեն և որտե՞ղ է Հովհաննիսյան Արամը:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում՝ մեր ընկերներից Դոկտորն է (մականունն է):

Նռնակները նետելու ժամանակ (12 հունիսի 2024-irates.am), նկատել է կողքի մանկասայլակը և կռանալով ծածկել երեխային ու հենց էդ պահին քունքին նռնակի հարվածն է դիպել:

Աստված է պահել, մի սանտիմետր այս կողմ՝ աչքն էր հանելու, մի սանտիմետր այն կողմ` ուղիղ քունքի մեջ ... Իսկ եթե էդ պահին էդտեղ չլիներ ինքը, երեխան էր վնասվելու:

Վիրակապվելուց հետո ժպիտը դեմքին կրկին միացել էր հավաքին:

(Վերքի բաց լուսանկարն էլ կա, հասկանալի պատճառով չեմ տեղադրում):

Ասում է.

- Ա՛յ ախպեր, ամբողջ պատերազմն անցանք բան չեղավ, էկանք մեր քաղաքում մեզ վերևից խփին:

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ